TUMO Parents Corner
СтатистикаTUMO Parents Corner ալիքը թումոցիների ծնողների և ընտանիքի անդամների համար է: Այստեղ կծանոթանաք Թումոյի նորություններին, կմասնակցեք տարբեր քննարկումների և կստանաք ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:
- Последний пост
- 3 авг.
- Последнее чтение
- 14 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 12 авг.
- 1/24сутки в ленте
- 4 019
- 1/48двое суток
- 4 605
- 1/72трое суток
- 4 967
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Ծնողներ ջան ❤️ Թումոն գնում է արձակուրդ 📣 Թումո թիմը կվերադառնա օգոստոսի 17-ին, իսկ թումոցիներին սիրով կսպասենք սեպտեմբերի 1-ից 💻
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
+9
279 աշխատարան՝ Թումոյի 212 դասընթացավարների ու աշխարհի 20 երկրից ժամանած 45 միջազգային մասնագետների ղեկավարությամբ 🎉 Մեր ուսանողները հնարավորություն ունեցան աշխատելու այնպիսի առաջատար կազմակերպությունների մասնագետների հետ, ինչպիսիք են NASA-ն, Meta-ն, PayPal-ը, Disney-ը, Zetafonts-ը, Less Media Group-ն ու Papaton-ը։ Ուրիշհուլիսյան եռուզեռն ավարտվեց, բայց մենք դեռ երկար կհիշենք այս գժական Ուրիշ Հուլիսը։ Իսկ աշխատարանների արդյունքները կտեղադրենք շուտով 🤭
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи
+5
Ոչ մի րոպե առանց ֆուտբոլի՜ ⚽️ Աշխարհի առաջնությունն անցավ, բայց ֆուտբոլը չի դադարում ոչ մի օր։ Հայկական ակումբները շարունակում են իրենց ուղին UEFA-ի միջազգային մրցաշարերում, իսկ UEFA հիմնադրամը շարունակում է իր գոլառատ համագործակցությունը Թումոյի հետ։ UEFA հիմնադրամի գլխավոր նպատակն է պահպանել ֆուտբոլի կախարդանքը և աշխարհի անթիվ խոցելի երեխաներին փոխանցել ավելի լավ ապագայի հույսը։ Եվ քանի որ խոսքը Թումոյի մասին է, ապա կախարդանքը ստանում է չափազանց ստեղծարար արտահայտումներ, որոնք պարտադիր չէ՝ կապված լինեն խաղադաշտի ու գոլերի քանակի հետ։ Մեր ավանդական Ուրիշ հուլիսի շրջանակում, օրինակ, Թումո կենտրոններում մի շարք սպորտային աշխատարաններ են անցկացվում, որոնց արդյունքում ստեղծվում են ռոբոտ-ֆուտբոլիստներ, մարզական թեմայով անիմացիաներ, վիզուալ պատմություններ Երևանի փողոցներում և այլն։ Այս ամենը թույլ է տալիս մեր ուսանողներին բացահայտել սպորտի, տեխնոլոգիաների ու արվեստի կապը՝ նկարչությունից ու ռոբոտաշինությունից մինչև շարժական գրաֆիկա ու լուսանկարչություն։
Փերիներ, մոլորված սնկեր և այլ կախարդական էակներ, որոնք տուն հասնելու համար պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարեն 🧚♀️🍄✨ Այս ու շատ այլ խաղային կերպարներ և միջավայրեր են ստեղծել Երևանի թումոցիները Մերի Խաչատրյանի դասընթացի ժամանակ։ Ուսանողները սովորել են խաղային միջավայրի կառուցում և կառավարում, ինչպես նաև AI-ի միջոցով կերպարների ու ռեսուրսների ստեղծում։ Արդյունքում նրանք ստացել են AI-ով 2D պլատֆորմային խաղեր։ Ծնողներ ջան, ավելի շատ աշխատանքներ տեսնելու համար այցելեք մեր պորտֆոլիո՝ tumo.org/project/2d-platformer-game-with-ai
Յամա՞լ, թե՞ Մեսսի, Իսպա՞նիա, թե՞ Արգենտինա 🇪🇸🇦🇷 15-ամյա Արթուրը, որն Արգենտինայի շապիկով է, ասում է, թե Աշխարհի առաջնությանը ոչ մի թիմի չի երկրպագում. «Ես երկրպագում եմ լավ ֆուտբոլին, գեղեցիկ խաղին»։ Կարդացե՛ք մեր բլոգն Արթուրի ու բազմաթիվ այլ թումոցի ֆուտբոլիստների, մեր ֆուտբոլային նոր ծրագրերի և այն մասին, թե ինչպես Մեսսին Թումոյին նվիրեց իր ստորագրված մարզաշապիկը՝ tumo.org/hy/messi-italy-angulo-and-tumo
«Տեխնոլոգիաները փոխվում են, մասնագիտությունները՝ նույնպես, իսկ սեփական ուժերով սովորելու և զարգանալու կարողությունը շարունակում է մնալ ամենակարևոր հմտություններից մեկը», — ասում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Armenpress-ի հետ իր զրույցում։ Ծնողներ ջան, Թումոյի և սպասվող 15 տարիների մասին Մարի Լուի հարցազրույցը կարդացեք այս հղումով՝ armenpress.am/hy/article/1255727