- Последний пост
- 26 дек.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 21
- Тип
- открытый
- Язык
- und
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- —
- 1/48двое суток
- —
- 1/72трое суток
- —
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Ոգեզէն 2025 - մաս Դ ✅ Առաջին օգնութեան համակարգի ձեւաւորումը․ «Ոգեզէն»-ի 2024–2025թթ. աշխատանքը 2025թ.-ի ընթացքում «Ոգեզէն» համայնքը եւ ԱՌ միաւորումը, համագործակցելով Առողջապահութեան ազգային ինստիտուտի (ԱԱԻ) եւ կից գործող Սիմուլիացիոն կենտրոնի հետ, նախաձեռնել…
Ոգեզէն 2025 - մաս Դ ✅ Առաջին օգնութեան համակարգի ձեւաւորումը․ «Ոգեզէն»-ի 2024–2025թթ. աշխատանքը 2025թ.-ի ընթացքում «Ոգեզէն» համայնքը եւ ԱՌ միաւորումը, համագործակցելով Առողջապահութեան ազգային ինստիտուտի (ԱԱԻ) եւ կից գործող Սիմուլիացիոն կենտրոնի հետ, նախաձեռնել է Առաջին օգնութեան համակարգի ձեւաւորման գործընթացը՝ այն դիտարկելով որպէս հասարակութեան դիմակայունութեան եւ համապարփակ անվտանգութեան կարեւոր բաղադրիչ։ Դեռ 2024թ.-ին ԱԱԻ-ն սահմանեց Առաջին օգնութեան «Հիմնական կենսապահովում» դասընթացի քննութեան եւ հաւաստագրման կարգը, որը հիմք հանդիսացաւ հետագայ համակարգային զարգացման համար։ Նոյն տարում «Ոգեզէն» համայնքի Իրական դպրոցի «Դարման» նախագծի սաները անցան դասընթացը՝ դառնալով նոր ձեւաւորուող համակարգի առաջին շահառուներից։ 2025թ.-ի ապրիլին ԱՌ միաւորման նախաձեռնութեամբ կայացաւ Առաջին օգնութեան հրահանգիչների փորձի փոխանակման առաջին միջոցառումը։ ԱՌ միաւորման կողմից ներկայացուած քաղաքացիական հրահանգիչները նոյնպէս վերապատրաստում անցան ԱԱԻ Սիմուլյացիոն կենտրոնում եւ հաւաստագրուեցին։ (շարունակելի)
Ոգեզէն 2025 - մաս Գ ✅ ՀՊԱՀ-ի լիարժէք ծաւալման համար անհրաժեշտ է խորքային կերպով վերափոխել պաշտպանական արդիւնաբերութիւնը՝ այն դարձնելով պաշտպանական նորարարութիւնների եւ արտադրութեան կենսունակ էկոհամակարգ։ Այս ուղղութեամբ ձեւակերպուած «Պաշտպանական նորարարութիւնների էկոհամակարգի զարգացման եւ Հայաստանի ռազմարդիւնաբերական համալիրի փոխակերպման» հայեցակարգը ներկայացնում է «Ոգեզէն» համայնքի տեսլականը՝ պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտի սրընթաց զարգացումն ապահովելու համար։ ✅ Զգալի աշխատանք է տարուել Հայաստանի ռազմամարզական կազմակերպութիւնների զարգացման ուղղութեամբ։ Մշակուած հայեցակարգը ամփոփում է ոլորտի բարեշրջումը 2020–2025 թթ. ընթացքում եւ մատնանշում է այն ռազմավարական ուղղութիւնները, որոնք կարող են ապահովել այդ կազմակերպութիւնների կայացումը որպէս հայկական հասարակութեան առանձին հատուած եւ ինքնուրոյն դերակատար՝ յստակեցնելով դրանց զարգացման ուղիները, դերը եւ տեղը ՀՊԱՀ-ի համատեքստում։ Այնուհետեւ շարունակուել է այն հայեցակարգային մոդելի մշակումը, որը ներկայացնում է, թէ ինչպէս է հայկական հասարակութիւնը գործում մարզային մակարդակում՝ ճգնաժամի եւ պատերազմի պայմաններում։ Մշակման երկու առանցքային հարցերն են՝ ինչպէ՞ս է կազմակերպուում հասարակութեան եւ պետական մարմինների փոխգործակցութիւնը, եւ ինչպէ՞ս է համադրուում ու համակարգուում ջանքը մարզային ծրագրերի շրջանակներում։ Այս հարցերի լուծումը պահանջում է իշխանութեան, պետութեան եւ հասարակութեան համատեղ աշխատանք։ «Ոգեզէն» համայնքը ձգտում է ձեւաւորել իր տեսլականը այս ուղղութեամբ՝ նպաստելով ՀՊԱՀ-ի շրջանակներում գործող այլ դերակատարների հետ համագործակցութեան զարգացմանը։ ✊🏻 Շնորհակալութիւն համայնքի բոլոր մասնակիցներին։ Մշակուած հայեցակարգային փաստաթղթերը հասանելի են vogezen.am կայքում՝ հայերէն եւ անգլերէն տարբերակներով։ (շարունակելի)
Ոգեզէն 2025 - մաս Բ ✅ ՀՊԱՀ-ի տրամաբանութեան մէջ ձեւաւորուել է Հայաստանի պահեստազօրի համակարգի եւ պահեստազօրային ուժերի նախագիծը։ Առաջարկուող վերափոխումը նախատեսում է պահեստազօրայինի տեղի ու դերի վերանայում, ինչպէս նաեւ համակարգի գործառոյթների եւ կարողութիւնների ընդլայնում՝ ներառեալ զօրահաւաքի կազմակերպման ձեւերի ու մեխանիզմների արդիականացում։ ✅ Մշակուել են նաեւ տարածքային պաշտպանութեան համակարգի եւ տարածքային պաշտպանութեան ուժերի ձեւաւորման մօտեցումները՝ որպէս պահեստազօրի բաղադրիչ։ Այս մօտեցումը միտուած է հասարակութեան ներգրաւուածութեան ընդլայնմանը խաղաղութեան, ճգնաժամի եւ պատերազմի պայմաններում, եւ նաեւ՝ տարածքային պաշտպանութեան տեղի ու դերի յստակեցմանը Հայաստանի պաշտպանութեան պլանում։ ✊🏻 Շնորհակալութիւն համայնքի բոլոր մասնակիցներին։ Մշակուած հայեցակարգային փաստաթղթերը հասանելի են vogezen.am կայքում՝ հայերէն եւ անգլերէն տարբերակներով։ (շարունակելի)
Ոգեզէն 2025 - մաս Ա 2025֊ին «Ոգեզէն» համայնքը շարունակել է ամրապնդել Հայաստանի Համապարփակ Պաշտպանութեան եւ Անվտանգութեան Համակարգի (ՀՊԱՀ) ծաւալման հայեցակարգային հիմքը։ Ստորեւ ներկայացնում ենք տարուայ ընթացքում արուած աշխատանքների ամփոփումը: ✅ 2025 թուականի սկզբին աւարտուել է ՀՊԱՀ-ի հայեցակարգի մշակումը, որտեղ յստակեցուած են հասարակութեան, պետութեան եւ իշխանութեան գործառոյթներն ու դերերը՝ որպէս համակարգի հիմնական դերակատարներ։ Այնուհետ աշխատանքները հիմնականում ուղղուել են ՀՊԱՀ-ի այն բաղադրիչների բացատրութեանը, որոնք վերաբերուում են հասարակութեան եւ առանցքային պետական հաստատութիւնների փոխգործակցութեանը՝ խաղաղութեան, ճգնաժամի եւ պատերազմի պայմաններում։ ✊🏻 Շնորհակալութիւն համայնքի բոլոր մասնակիցներին։ Մշակուած հայեցակարգային փաստաթղթերը հասանելի են vogezen.am կայքում՝ հայերէն եւ անգլերէն տարբերակներով։ (շարունակելի)
#ԳրքԱրար | 📘 Աջակցենք ԳԻՏՈՒԹՅԱՆԸ միասին 🚀 ‼️ Գիտական արժեք ունեցող ոչ մի գիրք չպետք է մնա համակարգչային պանակներում։ Գիտնականը պետք է ուսումնասիրի, վերլուծի, արժեք ստեղծի՝ առանց մտածելու տպագրական ընթացքի մասին։ 📖 Անցյալ տարի #Բարձունք-ը հրատարակեց իր առաջին գիրքը՝ #Արարատյան_մարդը։ Հիմա ձևավորում ենք #ԳրքԱրար ֆոնդը՝ որպես երկարաժամկետ հիմք ազգային նշանակություն ունեցող գրքերի ստեղծման համար։ 📚 Ֆոնդի առաջին նախաձեռնությունն է Հրաչյա և Արմինե Արզումանյանների «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գիրքը՝ գրված Արցախում՝ պատերազմի օրերին։ Գիրքը բացահայտում է պետության, գիտության և նորարար տեխնոլոգիաների փոխկապակցվածությունը։ 🎯 Մենք փնտրում ենք 50 նվիրյալ, ովքեր տարեկան 100,000 դրամ նվիրատվությամբ կդառնան #ԳրքԱրար ֆոնդի հիմնադիր՝ աջակցելով նոր գրքերի ստեղծմանը։ Ընտրիր աջակցության քո տարբերակը՝ ✅ Հիմնադիր աջակից՝ 100,000 դրամ տարեկան ✅ Ընթացիկ աջակցություն՝ ցանկացած չափով ✊ Միացի՛ր ռազմավարական այս գրքի տպագրությանը այսօր․ https://ap.am/hy/fundraisers/ef970470-605f-4a26-8572-485df44f2f3a?tab=story
Հրապարակում ենք «Ռազմամարզական Կազմակերպութիւնների Զարգացման Ազգային Հայեցակարգը»: Հայեցակարգը պատրաստուած է Ոգեզէն համայնքի եւ ԱՌ Միաւորման աշխատանքային խմբի կողմից։ Փաստաթղթի յղումը՝ https://vogezen.am/db/get?id=560bf2b3-4285-46f2-b7e3-ca37291a11a6-8c2ef948-9bac-4686-bd89-c384bf8a5a60&name=ռմ֊հայեցակարգ-1.0.pdf
Դավիթ Ստեփանյանի նոր ֆիլմի ցուցադրութիւնն է՝ «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը ամբողջապէս կառուցուած է արխիւային փաստագրական նիւթերի եւ պատմագիտական աշխատանքի հիման վրայ։ Ներկայացուում է Զորավար Անդրանիկի 1918-1919 թուականների ոդիսականը։ https://www.facebook.com/events/1760047398049979/?mibextid=wwXIfr&rdid=62yaBnsUlgyeLdYD&share_url=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fshare%2F1AGvVswnRc%2F%3Fmibextid%3DwwXIfr
«Մեր ինքնութիւնը» հաղորդման շրջանակում զրոյց Վահագն Պողոսյանի հետ: «Հայրենիքին արժանանալու համար պէտք է հենուել մեր իսկ հարուստ ժառանգութեան վրայ, որը թերեւս տասնեակ կայսրութիւններ կառուցելու համար բաւարար կը լիներ»: https://www.youtube.com/watch?v=hdgEx5Xg6D8
Հրապարակում ենք զեկոյց, որը ներկայացնում է «Տարածքային պաշտպանութեան ուժերի փոփոխուող դերը պահեստազօրի համակարգի ներքոյ»: Զեկոյցը պատրաստուած է Ոգեզէն համայնքի եւ ԱՌ Միաւորման աշխատանքային խմբի կողմից։ Փաստաթղթի յղումը՝ https://vogezen.am/db/get?id=5c6ca973-f3f7-419a-a7a8-c012ec8a56ab-4b725f01-18a4-42c8-96f4-a7dc7110cf8e&name=ՏՊՈՒ_փոփոխուող_դերը.pdf
Հրապարակում ենք «Պահեստազօրի Համակարգը եւ Պահեստազօրային Ուժերը Հայաստանի ՀՊԱՀ֊ում» հայեցակարգային փաստաթուղթը: Փաստաթուղթը Ոգեզէն համայնքի եւ ԱՌ Միաւորման աշխատանքային խմբի նախաձեռնած վերանայման արդիւնք է՝ նպատակ ունենալով փոփոխուող անվտանգութեան միջավայրում նորովի ձեւակերպել Հայաստանի ՀՊԱՀ համակարգի ներքոյ Պահեստազօրի համակարգի եւ Պահեստազօրային ուժերի հայեցակարգը։ Փաստաթղթի յղումը՝ https://vogezen.am/db/get?id=8b5e006f-5e16-451b-b9cc-81a8a9dd02f4-df14ddca-08bb-4522-8172-f852394bd1bb&name=Հայաստանի_պահեստազօր.pdf
Հայաստանը՝ քաղաքակրթական պետութիւն https://www.youtube.com/watch?v=CxEMVTE1bPs
Հրապարակում ենք «Պաշտպանական Նորարարութիւնների Էկոհամակարգի Զարգացում եւ Հայաստանի Ռազմարդիւնաբերական Համալիրի Փոխակերպում» զեկոյցը: Զեկոյցն ուսումնասիրում է պաշտպանական նորարարութիւնների եւ ռազմարդիւնաբերական համակարգերի բարեշրջման գործում միջազգային փորձը եւ ներկայացնում է Հայաստանի համար զարգացման հնարաւոր ուղղութիւններ։ Զեկոյցի նպատակն է խթանել հասարակական քննարկումները եւ նպաստել այնպիսի մոդելների ձեւաւորմանը, որոնք Հայաստանը կը դարձնեն ինքնաբաւ ռազմարդիւնաբերական նորարարութիւնների կենտրոն։ Քննարկումները նախատեսում ենք սկսել աշնանը: Փաստաթղթի յղումը՝ https://vogezen.am/#78a1d31f-e68a-4eec-a126-4fd772a6103f-debe4850-c2e5-4331-99e2-cc3c50dd0ae0
«Բարձունք» ՀԿ-ն #Զաւրեղ_երկիր հանդիպումների շարքի շրջանակում հիւրընկալել էր «Համապարփակ պաշտպանութեան և անվտանգութեան համակարգի զարգացման» ՀԿ-ի տնաւրէն Արման Պողոսյանին։ - Քննարկման թեման էր՝ «Տարածքային պաշտպանութիւնը Հայաստանի համապարփակ պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգում»։ https://www.youtube.com/watch?v=azAljh5uxRQ
«Բարձունք» ՀԿ-ն #Զաւրեղ_երկիր հանդիպումների շարքի շրջանակում հիւրընկալել էր «Ոգեզէն» նախաձեռնող խմբի անդամ, թուային եւ տեղեկատուական անվտանգութեան փորձագէտ Սաթենիկ Մնացականյանին։ - Քննարկման թեման էր՝ «Անտեսանելի ճակատ. ինչպէս պաշտպանել Հայաստանի թուային սահմանները»։ - Զրոյցի ընթացքում քննարկուեցին ՀՊԱՀ «Թուային եւ տեղեկատուական անվտանգութիւն» հենասեան հիմնարար սկզբունքները։ https://www.youtube.com/watch?v=E_l6qZVd55Q
без подписи
без подписи
без подписи
без подписи
без подписи