«ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ
Статистика🏆 «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է հայկական մշակույթի զարգացման, պահպանության եւ պաշտպանության, հայոց պատմության պաշտպանության եւ պահմանման, հայոց պատմամշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանության
- Последний пост
- 7 авг.
- Последнее чтение
- 15 авг.
- Постов за неделю
- 0
- Всего постов
- 20
- Тип
- открытый
- Язык
- und
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 13 авг.
- 1/24сутки в ленте
- 17
- 1/48двое суток
- 19
- 1/72трое суток
- 21
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
‼️«Ազգային» հասարակական կազմակերպությունւ խստորեն դատապարտում է Հայոց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքական և վարչական բնույթի ցանկացած գործողություն, որը կարող է դիտարկվել որպես կրոնական կազմակերպության ինքնավարության սահմանափակման, նրա հանրային հեղինակության արժեզրկման կամ սահմանադրորեն երաշխավորված գործունեությանը միջամտելու փորձ։ Նման գործելակերպը հակասում է իրավական պետության, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև հասարակական համերաշխության հիմնարար սկզբունքներին։ Այն պարունակում է ազգային միասնականության թուլացման, հանրային բևեռացման խորացման և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազեցման լուրջ ռիսկեր, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պետական կայունության վրա։։ «Ազգային» ՀԿ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ բարձր գնահատելով նրանց շարունակական գործունեությունը հայկական հոգևոր, պատմամշակութային և քաղաքակրթական ժառանգության պահպանության, միջազգային պաշտպանության և ազգային ինքնության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և հանրային կարծիք ձևավորող բոլոր դերակատարներին առաջնորդվել Սահմանադրության, միջազգային իրավունքի և ազգային համերաշխության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի գործողություններից, հայտարարություններից կամ նախաձեռնություններից, որոնք կարող են խորացնել հասարակական բևեռացումը, թուլացնել ազգային համախմբվածությունը կամ վնասել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի երկարաժամկետ պետական ու ազգային շահերին։
Տարածիր եթե համամիտ ես
без подписи
🔥 Ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո 1918 թ. մայիսի 28-ին ի դեմս Հայաստանի Հանրապետության վերականգնվեց հայկական պետականությունը Հայոց նորագույն պետականությունը իր ծնունդով պարտական էր 1918 թ. մայիսյան հերոսամարտերին: Հարկ է նշել, որ անդրկովկասյան ժողովուրդներից հայությունը միակն էր, որ իր անկախությունը ձեռք բերեց ոչ ի հաշիվ գերմանական հովանավորության կամ թուքական նվիրատվության, այլ շնորհիվ ռազմի դաշտում թափած արյան։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում որոտացող թնդանոթներն են կյանք տվել Հայաստանի Հանրապետությանը Հայկական Հանրապետությունն ազդարարեց մի նոր սկիզբ, որը նոր մաքառումների ու քաղաքական վայրիվերումների բարդ ու հակասական մի շրջան էր Ցավոք, որ այսօր, 108 տարի անց, հայությունը կանգնած է նոր Սարդարապատի առջև։ Իր դեմ ոչ թե թուրքական մեծածավալ բանակն է, այլ նեչսի մի ուժ, որը սպառնում է ոչնչացնել հայոց պետականությունը, ինքնությունը, անցյալն ու ապագան։ Լսիր Սարդարապատի զանգերի նոր ղողանջը պաշտպանիր Հայոց պետականությունը, ինքնությունը և իրոք ինքնիշխան և ազատ Հայաստան ունենալու տեսականը.🔥
✅ Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։ ✝️ Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին: ✅ Այսպիսին է եղել և է Հայոց Եկեղեցին ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով Հայրենիքի և ժողովրդի համար: Թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն։
без подписи
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների __ Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքին։ Զրույցի ընթացքում կարևորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աստվածահաստատ, պատմական և հոգեխնամ բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում։ Առանձնակի շեշտվեց Հայոց Եկեղեցու և հայ մտավորականության հանձնառությունը արժեհամակարգային ճգնաժամի հաղթահարման, հանրային համերաշխության ձևավորման, ինչպես նաև հասարակության մեջ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի և սիրո ու միաբանության ոգու զորացման ուղղությամբ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը _____ Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Սուրբ Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Հայրապետական մաղթանք։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10։30-ին։ Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռի շրջափակում Հայորդաց տների սաների կատարմամբ տոնի առթիվ կկազմակերպվի մշակութային միջոցառում:
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Այս օրը ոչ միայն պատմական հաղթանակի հիշատակի օր է, այլև հայ ժողովրդի ուժի, տոկունության և հերոսության խորհրդանիշը։ Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում․ հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչեցին տարբեր ճակատներում, տասնյակ հազարավորները չվերադարձան տուն՝ իրենց կյանքը նվիրելով մարդկության ազատության և ֆաշիզմի դեմ պայքարին։ Մեր հերոսների անունները հավերժ գրված են հաղթանակի պատմության մեջ։ Խոնարհվում ենք բոլոր զոհվածների հիշատակի առաջ և երախտագիտությամբ հիշում վետերաններին, որոնց սխրանքը սերունդների համար մնալու է արժանապատվության ու հայրենասիրության օրինակ։ Թող այս օրը մեզ հիշեցնի, որ միասնականությունն ու հայրենիքի հանդեպ հավատը միշտ հաղթանակ են բերում։ Փա՛ռք հերոսներին։ Շնորհավո՛ր Հաղթանակի օրը։
Սիրելի՛ ընկերներ, «Կանչ» երաժշտական փառատոնը միջազգային առցանց երաժշտական հարթակ է, որտեղ արվեստը միավորում է մարդկանց՝ անկախ սահմաններից, մշակույթներից ու սերունդներից։ Այն ստեղծագործության, ինքնության և կենդանի հնչողության տարածք է։ Փառատոնը ներկայացնում է տարբեր երկրներից երաժիշտների՝ մեկ թվային բեմի վրա՝ հասանելի ամբողջ աշխարհին։ Միացե՛ք մեզ և զգացե՛ք «Կանչի» ուժը 🙂 Հետևե՛ք էջին՝ մանրամասներին առաջինը տեղեկանալու համար։ https://www.facebook.com/share/171a3RzyqT/�
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ___ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։ Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։ Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։ Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն:
без подписи
‼️ Մերժողականությամբ Թուրքիան շարունակում է պահպանել ցեղասպանության ընթացքում թալանված հսկայական հարստությունները 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց ոչ միայն կյանքից ու հայրենիքից, այլև ամբողջական տնտեսական և մշակութային հիմքերից։ Սա եղել է ոչ թե միայն մարդկային, այլ նաև համակարգված նյութական ու ժողովրդագրական կործանում։ Օսմանյան կայսրության կողմից բռնագրավվել է շուրջ 500 000 հայերին պատկանող տներ և մոտ 7,5 միլիոն հեկտար հողատարածք։ Ավելի քան 2000 եկեղեցի, վանք և դպրոց թալանվել կամ ամբողջությամբ ավերվել է։ Ամերիկյան և հայկական աղբյուրների գնահատմամբ՝ 1915 թվականի նյութական կորուստը կազմել է շուրջ 3,5 միլիարդ դոլար, որը ներկայիս հաշվարկներով հասնում է մոտ 150–200 միլիարդ դոլարի։ Բացի նյութական թալանից, իրականացվել է մշակութային ոչնչացում․ հազարավոր ձեռագրեր, գրադարաններ և արխիվներ վերացվել են, մոտ 20 000 հայկական գիրք և գիտամշակութային կենտրոններ անհետացել են։ Ցեղասպանությունից առաջ հայերը Օսմանյան կայսրությունում զբաղեցնում էին առևտրի մոտ 60 տոկոսը․ այդ ամբողջ տնտեսական համակարգը կազմալուծվել և բռնագրավվել է՝ վերածվելով պետականացված կամ վերաբաշխված ունեցվածքի։ Ժողովրդագրական առումով հետևանքները եղել են կործանարար․ շուրջ 1.5 միլիոն հայ սպանվել է, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են մահվան երթերով, իսկ ամբողջ Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի հայկական բնակչությունը գրեթե ամբողջությամբ վերացվել կամ ցրվել է աշխարհով մեկ։ Սա հանգեցրել է ոչ միայն մարդկային կորուստի, այլ նաև ամբողջական ժողովրդագրական դատարկման և հայրենի տարածքների հայաթափման։ Այս ամենը միասին ձևավորում է ոչ միայն պատմական ողբերգություն, այլ նաև շարունակվող անարդարություն՝ իր նյութական, մշակութային և մարդկային չափերով։ Եվ ցավոք, մենք այսօր ականատես ենք տեսնում Ադրբեջանի կողմից Հայոց ցեղասպանության շարունակությունը ոչ միայն Արցախում, այլ ամբողջ Այսրկովկասում...
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին _____ Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն: Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին: Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքեց Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը:
Սուրբ վայրերի ստատուս-քվոն Երուսաղեմում ոչ թե աբստրակտ ավանդույթ է, այլ կոշտ պատմա-իրավական համակարգ, որը կարգավորում է քրիստոնեական համայնքների միջև իրավունքների, տարածքի, ժամանակի, երթերի, բանալիների, խորանների, անցումների և ծեսերի բաշխումը։ Այս համակարգի իմաստը պարզ է․ որպեսզի եկեղեցիները իրար հետ չընդհարվեն հենց Տիրոջ Գերեզմանի մոտ, դարերով ամրագրվել է, թե ով, որտեղ, երբ և ինչ հիմքով իրավունք ունի կանգնելու, ծառայություն մատուցելու, մուտք գործելու, բացելու, փակելու և մասնակցելու։ Երուսաղեմում այս կառուցվածքի հիմքում Սուրբ վայրերի իրական հիմնական պահապանները երեք հին ուժերն են՝ Հունական ուղղափառ Երուսաղեմի պատրիարքությունը, Հայոց Երուսաղեմի պատրիարքությունը և Հռոմեական կաթոլիկ եկեղեցին՝ ի դեմս Սուրբ Երկրի ֆրանցիսկյան կուստոդիայի։ Հենց նրանք են հիմնական պատմական սեփականատերերը, օգտվողները և գլխավոր սրբավայրերի կարգադրողները։ Տիրոջ Գերեզմանի տաճարում դա հատկապես ակնհայտ է։ Այնտեղ չկա մեկ միասնական տեր։ Այնտեղ գործում է բարդ հավասարակշռության համակարգ, որտեղ հույները, հայերը և լատինները կիսում են հիմնական տարածքն ու հիմնական իրավունքները։ Ահա թե ինչու այնտեղ ցանկացած քայլ, ցանկացած ժեստ, ցանկացած դուռ և ցանկացած մոմ ունի ոչ միայն եկեղեցական, այլ նաև քաղաքական նշանակություն։ Եթե անցնենք Սուրբ Կրակին, ապա այդ արարողությունն ինքնին ներդրված է հենց այդ ստատուս-քվոյի մեջ։ Ծեսի գլխավոր գործող անձը Երուսաղեմի հունական ուղղափառ պատրիարքն է։ Սա պատմականորեն ամրագրված դեր է։ Միևնույն ժամանակ հայկական կողմը ոչ թե դուրս է մղված, այլ ներառված է գործընթացում որպես պարտադիր երկրորդ մասնակից։ Հայ եկեղեցին չի կարող դուրս մնալ նման արարողությունից, որովհետև այն սրբավայրերի երեք գլխավոր պատմական պահապաններից մեկն է, այլ ոչ թե դեկորատիվ հավելում։ Մինչ սկսվելը ամեն ինչ կառուցվում է որպես խիստ կարգավորված արարողակարգ։ Տաճարը լեփ-լեցուն է։ Բոլորը սպասում են հենց կրակի դուրս գալու պահին։ Հունական պատրիարքը պատրաստվում է մուտք գործել Կուվուկլիա՝ Տիրոջ Գերեզմանի վրա գտնվող մատուռը։ Հայկական կողմը ներկա է ոչ թե որպես դիտորդ, այլ որպես համայնք, որի իրավունքները ճանաչված են ստատուս-քվոյով։ Բայց այստեղ կարևոր նրբություն կա․ հայկական պատրիարքը չի մոտենում Կուվուկլիային և չի մասնակցում գործողությանը հունական պատրիարքի հետ հավասար կերպով ոչ թե այն պատճառով, որ հայերին «հեռացրել են», այլ որովհետև այդպիսին է աստիճանակարգի և եկեղեցական արժանապատվության կառուցվածքը։ Հայկական պատրիարքը նստում է իր գահին՝ որպես առաջին քրիստոնյաներից սերող անկախ հին եկեղեցու և ինքնուրույն պատրիարքության առաջնորդ։ Նա հունական պատրիարքի օգնականը չէ և չպետք է մասնակցի օտար ծեսին որպես երկրորդ դերակատար։ Դա հավասարության նշան չէր լինի, այլ հակառակը՝ նրա կարգավիճակի նվազեցում։ Այդ պատճառով հայկական կողմից գործնական մասնակցությունը իրականացնում է ոչ թե ինքը՝ պատրիարքը, այլ հայկական եպիսկոպոսը կամ վանականը, ում դա հանձնված է եկեղեցական կարգով։ Եվ այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է։ Դա իր վրա չի վերցնում հայկական պատրիարքը։ Նրան չեն դնում այնպիսի իրավիճակում, որ անձամբ մտնի այս երկիմաստ գործընթացի մեջ։ Հաստատման այս ակտը իր վրա վերցնում է հայ վանականը կամ հայկական կողմի ներկայացուցիչը, որը իր մասնակցությամբ փաստացի հաստատում է տեղի ունեցողը։ Այսինքն՝ ոչ թե եկեղեցու գլուխն է անձամբ վավերացնում «հրաշքը», այլ նրա ենթական։ Հենց նա է դառնում այն անձը, ով իր ներկայությամբ կարծես ամրագրում է հունական տարբերակը։
«հրաժարական»-ի պահանջ չկա, բայց վերոնշյալ իրադարձությունները միջնադարում համարժեք էին իշխանության մերժմանը, և դրանք կարելի է դիտարկել որպես քաղաքական իշխանությունից հեռանալու պահանջի նախադեպեր։ Օրինակ՝ հայտնի է, որ Հովհան Մանդակունին իշխանների դեմ բարոյական պայքար է մղել, ինչն արտացոլվում է նրա ճառերում և քարոզներում։ Հիշատակելի է նաև Ներսես Դ Շնորհալին, որը կարևոր դեր է ունեցել Եկեղեցու և պետության հարաբերություններում։ Նա քննադատել է իշխաններին, փորձել է ուղղել նրանց վարքը, պահանջել, որ գործեն արդարությամբ․ Հայոց հայրապետը զգուշացրել է նաև, որ նման եղկելի ընթացքը շարունակելով՝ իշխանավորները կկորցնեն իշխելու աստվածատուր իրավունքը։ Նոր ժամանակներում հիշարժան է հատկապես Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը, որը քննադատել է ոչ միայն օտար իշխանություններին, այլ նաև հայ վերնախավին՝ դատապարտելով անգործունյա և հակազգային քաղաքականություն վարող ղեկավարներին՝ կոչ անելով փոխել իրավիճակը․ սա, ինչպես վերը նշեցինք, թեև ուղղակի հրաժարականի պահանջ չէ, բայց հստակ նկատվում է քաղաքական պատասխանատվության գաղափարը։ Հատկանշական է, որ տարբեր դարաշրջաններում տարբեր կաթողիկոսներ և եկեղեցականներ քննադատել են նախարարներին, իշխանավորներին, դատապարտել սոցիալական անարդարությունը, եկեղեցահալած քաղաքականությունը և մյուս արատավոր երևույթները։ Հաճախ այդ եկեղեցականներն իրենց քարոզներում թագավորներին, իշխաններին և պաշտոնյաներին ուղղված խոսքերով պահանջում էին փոխվել և հետ կանգնել ազգակործան ընթացքից։ Միջնադարյան ընկալմամբ, պատմական տվյալ ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական միջավայրում նշյալը հավասարազոր էր իշխանությունից հեռացման կոչի։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Հայ Եկեղեցին պատմականորեն ունեցել է և ունի ոչ միայն հոգևոր, ազգային, մշակութային, բարոյական, այլ նաև հասարակական-քաղաքական դեր և տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ է արձագանքել իշխանության քայլերին, ինչը պայմանավորված էր ներքին և արտաքին բազմաթիվ հանգամանքներով։ Հ․Գ․ «Հայրենիքի և ազգի սերը մի բնական զգացմունք է, որ բխում է մարդու բնությունից իսկ և կապված է անգամ անհատական ինքնասիրությանը, և միայն արատավոր մարդիկ կարող են թափուր լինել այդ զգացմունքից, ինչպես դատարկ են և սեփական արժանապատվությունից» (Նիկողայոս Ադոնց, Երկեր, հտ․ Ա, Երևան, 2006, էջ 223)։ ©️Տեր Արարատ քահանա Պողոսյան
Երբ չեն հասկանում պատմագիտության մեջ անցյալի և ներկայի գնահատման մեթոդաբանական խնդիրը՝ խեղաթյուրելով և նենգափոխելով պատմությունը 🔻Այն պնդումը, ըստ որի Հայոց պատմության մեջ չկան նախադեպեր, երբ որևէ եկեղեցական պահանջել է թագավորի կամ իշխանի «հրաժարականը», դիտավորյալ խեղաթյուրում և նենգափոխում է պատմությունը։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով պայմանավորված, Վեհափառ Հայրապետը հայրաբար հորդորել է վայր դնել վարչապետի լիազորությունները։ Ինչը, որոշ շրջանակներ խեղաթյուրելով, նենգափոխելով ու շահարկելով ներկայացվում են որպես «հրաժարականի պահանջ»։ Նշենք, որ պատմագիտության կարևորագույն խնդիրներից մեկը ժամանակների միջև ճիշտ հարաբերակցության հաստատումն է․ արդի հասարակական և քաղաքական երևույթները հաճախ գնահատվում են անցյալի համեմատությամբ, կամ հակառակը՝ անցյալը մեկնաբանվում է ներկայի արժեքների ու չափանիշների լույսի ներքո։ Այս մոտեցումը, սակայն, պահանջում է խիստ զգուշավորություն և մեթոդաբանական ճշգրտություն։ Պատմագիտության հիմնարար սկզբունքներից մեկի համաձայն՝ յուրաքանչյուր դարաշրջան ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել տվյալ ժամանակաշրջանի աշխարհայացքը, հասարակարգը և արժեքային համակարգը։ Միջնադարյան հասարակությունում իշխանությունը դիտարկվում էր որպես աստվածատուր, մինչդեռ ժամանակակից ժողովրդավարական համակարգերում այն բխում է ժողովրդի կամքից։ Հետևաբար՝ նույն երևույթը, օրինակ, իշխանությանը քննադատելը կամ նրա «հրաժարականը պահանջելը» տարբեր դարաշրջաններում տարբեր բովանդակություն ու դրսևորում են ունեցել։ Այս առումով կարևոր է խուսափել անախրոնիզմից՝ անցյալի իրադարձությունները ներկայի լեզվամտածողությամբ և չափանիշներով գնահատելու սխալից։ Երբ, օրինակ, միջնադարյան Եկեղեցու քաղաքական ազդեցությունը գնահատվում է ժողովրդավարական սկզբունքների տեսանկյունից, առաջանում է պատմական իրականության խեղաթյուրում և նենգափոխություն։ Միևնույն ժամանակ անցյալի և ներկայի համեմատությունը ամբողջությամբ մերժելը նույնպես ճիշտ չէ։ Պատմագիտության մեջ լայնորեն կիրառվում է համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է ընձեռում բացահայտելու զարգացումների շարունակականությունը, նմանություններն ու տարբերությունները։ Օրինակ՝ տարբեր դարաշրջաններում Եկեղեցին հանդես է եկել որպես իշխանության նկատմամբ բարոյական վերահսկողության մարմին, սակայն նրա վերաբերմունքի դրսևորման ձևերը պայմանավորված են եղել տվյալ շրջափուլի կրոնական, քաղաքական և հասարակական համակարգերով։ Ուստի՝ պատմական վերլուծության ճիշտ մեթոդը ենթադրում է երկաստիճան մոտեցում․ նախ՝ ուսումնասիրել և գնահատել անցյալը տվյալ ժամանակի շրջանակում, ապա՝ կատարել զգուշավոր համեմատություն ներկայի հետ՝ առանց արժեքների արհեստական փոխատեղման։ Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել ինչպես գիտական օբյեկտիվությունը, այնպես և պատմական զարգացման ամբողջական ընկալումը։ Այսինքն՝ անցյալի և ներկայի հարաբերությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ուղղակի նույնականացում, այլ՝ իբրև զարգացող գործընթացների փոխկապակցվածություն։ Միայն այս դեպքում է հնարավոր խուսափել պատմագիտական սխալ մեկնաբանություններից և ապահովել գիտականորեն հիմնավորված գնահատականներ։ Հայոց պատմության ողջ ընթացքում Եկեղեցու և պետության հարաբերությունները եղել են բարդ և բազմաշերտ։ Հայոց Եկեղեցին ոչ միայն ազգային, հոգևոր, մշակութային, այլև հասարակական-քաղաքական մեծ ազդեցություն ունեցող հաստատություն է։ Մերօրյա քաղաքական լեզվամտածողության իմաստով «հրաժարականի պահանջ» հասկացություն, որպես այդպիսին, միջնադարում գոյություն չուներ, սակայն եկեղեցականները հաճախ հանդես են եկել՝ ա․ իշխանության քննադատությամբ, բ․ բարոյական պահանջներով, գ․ բանադրանքներով, դ․ եկեղեցուց հեռացնելով, ե․ հաղորդությունից զրկելով, զ․ երբեմն նաև՝ գահընկեցության կամ իշխանության օրինականության մերժման դիրքերից։ Որպես ասվածի վառ օրինակ դիտարկենք Սուրբ Հուսիկի, Սուրբ Ներսես Մեծի և Տիրան, Արշակ ու Պապ թագավորների հակասությունները․ կաթողիկոսները հակադրվել են թագավորներին, պայքարել նրանց վարած քաղաքականության, նրանց անբարոյականության և բռնության դեմ, սահմանափակել նրանց մուտքը Եկեղեցի և այլն։ Այս ամենը փաստացի նշանակում էր, որ հայրապետները, ըստ էության, քննադատում էին թագավորների՝ որպես քրիստոնյա առաջնորդների վարքն ու քաղաքականությունը՝ ցույց տալով դրանց հակադրությունը ազգային շահերին։ Ճիշտ է, սկզբնաղբյուրներում թեև բառացի
Հայ ժողովրդի և Աստվածայինի միջև հիմնարար հարաբերությունները սկիզբ առան թագավոր Տրդատ Գ-ի դարձով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջնորդությամբ (մ.թ. 301 թ․)․ մի պատմական իրադարձություն, որը նշանավորեց Հայաստանի անցումը դեպի քրիստոնեություն և դրեց Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու հիմքերը։ Այս իրադարձությունը դիտարկվում է որպես ազգային «Հոգեգալուստ», երբ Սուրբ Հոգին իջավ ոչ միայն մարդկանց վրա, այլև ողջ պետության։ Դառնալով առաջին ժողովուրդը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, Հայքը , Մեծ և Փոքր, հաստատվեց որպես հոգևոր ամրոց։ Սուրբ Հոգին դարձավ այս նոր ինքնության ճարտարապետը՝ առաջնորդելով հայոց գրերի ստեղծումը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից մ.թ. 405 թվականին։ Այս սխրանքը վարքագրական ավանդույթում ներկայացվում է որպես աստվածային հայտնություն, որի նպատակն էր Աստծո Խոսքը հասանելի դարձնել մայրենի լեզվով։ Հայ ժողովրդի համար Սուրբ Հոգին այն անտեսանելի թելն է, որը միավորում է աշխարհասփյուռ սփյուռքը։ Այն «շունչն» է պատարագում, «կրակը»՝ մտավոր ավանդույթում և «կայունությունը»՝ պատմության փորձությունների առջև։ Խոսել հայ ժողովրդի մասին նշանակում է խոսել մի ժողովրդի մասին, որը իր գոյատևումն ընկալում է որպես կտակ «Կյանք Պարգևողին»՝ Սուրբ Հոգուն, որը ապահովում է, որ նույնիսկ ամենամութ հովիտներում Էջմիածնի լույսը շարունակի փայլել։ Ոչ մի այլ ժողովուրդ չի ստացել Աստվածայինից այնպիսի աջակցություն, որը հնարավորություն է տվել հաղթահարել ամենադաժան բռնությունները և շարունակել առաջ շարժվել հույսով ու արժանապատվությամբ։ Իրականում, այն, թե ինչպես էր հայոց ազգն այսօր ապրում աշխարհի տարբեր ծայրերում, լավագույն պատասխանն է նրանց, ովքեր գտնվում են պատմության արդար կողմում։
Վեհափառ Հայրապետն օրհնեց հավատավոր ժողովրդին։
Ավագ Շաբաթը Ծաղկազարդին հաջորդող շաբաթն է, որն ավարտվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության՝ Ս. Զատկի կիրակիով։ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ Ավագ Երկուշաբթի ‒ հիշատակն է երկնքի և երկրի արարչագործության, Անպտուղ թզենու առակի, Երուսաղեմի Տաճարի մաքրման։ Ավագ Երեքշաբթի ‒ հիշատակն է ջրհեղեղի և Նոյի ընտանիքի փրկության, Տասը կույսերի առակի, Վերջին դատաստանի: Ավագ Չորեքշաբթի ‒ հիշատակն է Տիրոջ օծման և մատնության։ Ավագ Հինգշաբթի ‒ հիշատակն է Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, Ոտնլվայի խորհրդի: Ավագ Ուրբաթ ‒ հիշատակն է Տիրոջ խաչելության և թաղման: Ավագ Շաբաթ ‒ հիշատակն է դժոխքի ավերման։ Ճրագալույցի պատարագ: Սուրբ Զատիկ՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: