tgindex
Թուրքիան այսօր

Թուրքիան այսօր

Статистика

Ամենօրյա օպերատիվ լրատվություն Թուրքիայից։

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
6
Всего постов
26
Тип
открытый
Язык
und
В каталоге с
12 авг.
Подписчики
910
0 за 3 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
267
25 постов
Вовлечённость
29,3%
к подписчикам
Постов в день
0,9
всего 26
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
109
1/48двое суток
124
1/72трое суток
134

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան. 🔴 Նեթանյահուի և նրա մերձավորների վարած քաղաքականությունը վերածվել է ոչ միայն Գազային, Մերձավոր Արևելքին կամ տարածաշրջանին առնչվող խնդրի, այլև անվտանգության հարցի, որը վերաբերում է ողջ միջազգային հանրությանը։ 🔴 Չնայած պաղեստինյան կողմի պարտավորությունների կատարմանը՝ Իսրայելի կողմից հետագա քայլեր չձեռնարկելը կարող է մեզ և մյուս միջնորդներին դրդել համատեղ արմատական ​​քայլի դիմել։ 🔴 Այս գործընթացում մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ ճնշում կգործադրի Իսրայելի վրա։ Հակառակ դեպքում՝ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը ստիպված կլինեն արմատական ​​քայլեր ձեռնարկել այս հարցում։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Սկանդալային քննարկման թեմա է դարձել Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեի հանդիպման ժամանակ սեղանին դրված ցուցատախտակը։ Ցուցատախտակի վրա պատկերված էին Ալ-Աքսա մզկիթի բանալին՝ «Մենք վերադառնում…

  • без подписи

  • Սկանդալային քննարկման թեմա է դարձել Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեի հանդիպման ժամանակ սեղանին դրված ցուցատախտակը։ Ցուցատախտակի վրա պատկերված էին Ալ-Աքսա մզկիթի բանալին՝ «Մենք վերադառնում ենք» գրությամբ, և Պաղեստինի քարտեզը, որտեղ ներառված չէր Իսրայելը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված և կալանավորված Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունից (CHP): Իմամօղլուն նշել է, որ CHP-ից հեռանալու որոշումը կապված է Թուրքիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումների և քաղաքացիների նկատմամբ ունեցած պատասխանատվության հետ։ Նա հայտարարել է, որ այժմ ցանկանում է Թուրքիայի «ավելի ուժեղ, ժողովրդավարական և հույսով լի» ապագայի համար «նոր ճանապարհ» բացել։ Իմամօղլուն միաժամանակ աջակցություն է հայտնել նորաստեղծ «Նոր» կուակցությանը (YENİ Parti) և քաղաքացիներին կոչ արել միանալ այդ նոր քաղաքական շարժմանը։ Այսպիսով, Թուրքիայի ընդդիմության մեջ ձևավորվում է նոր իրավիճակ․ CHP-ի մի հատվածը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի շուրջ, իսկ Օզգյուր Օզել–Իմամօղլու թևը՝ YENİ Parti-ի շուրջ։ Սա կարող է էական ազդեցություն ունենալ Թուրքիայի առաջիկա ընտրական գործընթացների և Էրդողանի դեմ ընդդիմության միասնականության վրա: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Թուրքիայի Յալովա նահանգում ուսումնամարզական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել F-16 կործանիչ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինքնաթիռի օդաչուն հասցրել է ինքնանետվել և ողջ է մնացել: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի սրահի վերանորոգման աշխատանքներից հետո այնտեղից հեռացվել են Թուրքիայի հիմնադիր-նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը և նրա արտաքին քաղաքական տեսլականը բնորոշող «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում» (Yurtta Sulh, Cihanda Sulh) կարգախոսը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • 🇹🇷🇸🇦🇵🇰 Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ ռազմավարական փաստաթուղթ՝ «Փոխադարձ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը»: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • 🇹🇷🇸🇦🇵🇰 Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ, որն արդեն իսկ այնտեղ է։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պատրաստվում են պաշտպանության…

  • 🇹🇷🇸🇦🇵🇰 Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ, որն արդեն իսկ այնտեղ է։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պատրաստվում են պաշտպանության ոլորտում համատեղ համաձայնագիր ստորագրել։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • 🇹🇷📞🇬🇧 Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Էդ Մելիբենդի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին (մասնավորապես՝ Գազայի իրավիճակին), Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին և տարածաշրջանում հակամարտությունների դադարեցմանն ուղղված ջանքերին։ Ֆիդանը նաև շնորհավորել է գործընկերոջը նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի մասին. Մենք փլուզվող քրիստոնեական կայսրություն չենք։ Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, որը դուք նվաճեցիք Օսմանյան կայսրությունը կառուցելիս։ Մենք այստեղ ենք ընդմիշտ։ Երուսաղեմը հավերժ մեզ է պատկանում։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանվել, և մենք ուժեղ ենք։ Մեզ հետ գործ չունենաք։ Էրդողանին խորհուրդ եմ տալիս չփորձել ուժերը մեր դեմ և իրեն չդնել այնպիսի վիճակի մեջ, ինչպիսում հայտնվեց Իրանը: Մենք թույլ չենք տա Էրդողանին՝ Սիրիան մեր դեմ հզորացնել։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։ Այս պահին Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախում չկա, և մենք ցանկություն չունենք նման բախման մեջ մտնելու։ Սակայն Էրդողանը պետք է նաև համոզվի, որ ինքը նման հավակնություն չունի, քանի որ մենք ունենք անհրաժեշտ ուժը և չենք վախենում։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Թուրքիայի քաղաքական նոր վերադասավորումը. ի՞նչ է նշանակում Օզգյուր Օզելի «Նոր կուսակցության» ստեղծումը Արդեն փաստ է, Թուրքիայի քաղաքական կյանքում տեղի է ունենում վերջին տարիների ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկը։ Օզգյուր Օզելի հիմնադրած «Նոր …

  • ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին ուղղված նամակում նշվում է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ոչ մի F-35 չի կարող փոխանցվել Անկարային, քանի դեռ այն չի համապատասխանում ԱՄՆ օրենսդրությանը։ Նախ և առաջ՝ Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական S-400 համակարգերից և դրանց առնչվող սարքավորումներից, ինչպես նաև երաշխավորի, որ ապագայում նմանատիպ համակարգեր ձեռք չի բերի։ Սա ուշագրավ է Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին, ով Էրդողանի հետ հանդիպումից հետո հավանական էր համարում Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին։ Սակայն նախագահների միջև ձեռք բերված անձնական պայմանավորվածությունները բավարար չեն։ Գործող օրենքները Սպիտակ տանը թույլ չեն տալիս պարզապես ինքնաթիռները փոխանցել Անկարային: Հաշվի առնելով Իսրայելի լոբբիի ազդեցությունը Վաշինգտոնում՝ ողջամիտ է ենթադրել, որ Իսրայելի դիրքորոշումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի քաղաքական որոշումների վրա: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Ուժերի վերադասավորում Թուրքիայում․ Շաբաթներ առաջ թուրքական դատարանը անվավեր էր ճանաչել հիմնական ընդդիմադիր ուժ համարվող «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» (CHP) 2023 թվականի համագումարը, որով Օզգյուր Օզելը դարձել էր կուսակցության նախագահ։ Պաշտոնը…

  • Ուժերի վերադասավորում Թուրքիայում․ Շաբաթներ առաջ թուրքական դատարանը անվավեր էր ճանաչել հիմնական ընդդիմադիր ուժ համարվող «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» (CHP) 2023 թվականի համագումարը, որով Օզգյուր Օզելը դարձել էր կուսակցության նախագահ։ Պաշտոնը լքած Օզելը հուլիսի 24-ին հիմնադրեց նոր քաղաքական ուժ՝ «Yeni Parti» («Նոր կուսակցություն»)։ Նրան են միացել 90 համախոհներ։ 600 տեղանոց խորհրդարանում ընդհանուր առմամբ 91 օրենսդիր ունենալով՝ «Նոր կուսակցությունը», ինչպես սպասվում է, կփոխարինի «ՀԺԿ»-ին որպես հիմնական ընդդիմություն: Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) ունի 277 մանդատ, մինչդեռ «ՀԺԿ»-ի տեղերը կրճատվել են մինչև 44։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • 🇹🇷📞🇪🇸 Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Նրանք քննարկել են Թուրքիայի և Իսպանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը շնորհավորել է Սանչեսին Իսպանիայի հավաքականի Աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Իսրայելի ԱԳՆ. Իսրայելը վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և համերաշխություն է հայտնում Կիպրոսին՝ 1974 թվականի թուրքական ներխուժման տարելիցի առթիվ։ Կղզու հյուսիսում թուրքական ռազմական ներկայությունը, զուգորդված Անկարայի կողմից միակողմանի գործողությունների միջոցով ստատուս քվոն փոխելու համառ փորձերի հետ, անընդունելի է։ Որպես Կիպրոսի ռազմավարական գործընկեր և հարևան՝ Իսրայելը կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ հակամարտության արդար, կենսունակ և երկարատև լուծման ուղղությամբ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • 🇹🇷🇪🇸 Թուրքիայի նախագահ Էրդողան․ Ջերմորեն շնորհավորում եմ Իսպանիայի ազգային հավաքականին 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ․ իմ երկրի և ազգի անունից ողջույններս և ջերմ բարեմաղթանքներս եմ հղում Իսպանիայի բարեկամ ժողովրդին։ ❗️Հիշեցնենք, որ քիչ առաջ Իսպանիայի ազգային հավաքականը հռչակվեց 2026թ. աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Արգենտինային: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • 🇹🇷🇶🇦 Թուրքիայի նախագահ Էրդողանը Կատարում է՝ երկրի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day