Հիմնարար Գիտություն
Статистика- Последний пост
- 14:35
- Последнее чтение
- 20:38
- Постов за неделю
- 13
- Всего постов
- 28
- Тип
- открытый
- Язык
- русский
- Категория
- Новости и СМИ (по похожим)
- В каталоге с
- 15 авг.
- 1/24сутки в ленте
- 42
- 1/48двое суток
- 48
- 1/72трое суток
- 51
Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.
Посты
Առաջին հայացք Երբ մենք հիացմունքից քարանում ենք շառագունող երկնքի, փշաքաղեցնող երաժշտության կամ լեռներից բացվող անսահմանության առջև, այդ ապրումը սովորաբար համարում ենք զուտ էսթետիկ հաճույք՝ կարծելով, թե հիացմունքն (Awe) ու ակնածանքը հաճելի, բայց կենսական կարևորություն չունեցող հույզեր են։ Երկրորդ հայացք Հոգեբաններ Դաքեր Քելթներն ու Ջոնաթան Հայդը փորձեցին գիտականորեն նկարագրել այս դժվար բացատրելի զգացողությունը։ Նրանց առաջարկած մոտեցման համաձայն՝ Awe-ի հիմքում երկու բան է՝ մեծության ընկալումը և մեր սովորական պատկերացումները վերանայելու անհրաժեշտությունը։ Մենք հանդիպում ենք մի բանի, որն այնքան մեծ, խորը և նշանակալի է, որ մեր ունեցած պատկերացումները չեն բավականացնում այն տեղավորելու համար։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում այդ պահին ուղեղում։ fMRI հետազոտությունները ցույց են տվել, որ հիացմունքի ժամանակ նվազում է Դեֆոլտ համակարգի (Default Mode Network) մի շարք հատվածների ակտիվությունը։ Սա այն ցանցն է, որը մասնակցում է մեր «ես»-ի շուրջ պտտվող ներքին մտքերին՝ անցյալը վերապրելուն, ապագան պատկերացնելուն, ինքներս մեր մասին մտածելուն։ Այդ ակտիվության նվազման հետ մեր «ես»-ը կարծես մի փոքր հետ է քաշվում։ Առաջանում է «փոքր ես»-ի (small self) զգացողությունը․ մենք մեզ սկսում ենք տեսնել ոչ թե ամեն ինչի կենտրոնում, այլ ավելի մեծ ամբողջության՝ բնության, մարդկության մաս։ Թերևս հիացմունքի ամենահիանալի հատկանիշը հենց սա է․ այն չի փոխում աշխարհը մեր շուրջը, բայց մի ակնթարթում փոխում է տեղը, որ ինքներսմեզ վերագրում ենք այս աշխարհում։)
https://ai-literacy.yerevann.com/
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
видео или голосовое, без подписи
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն: Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին:
✅ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն թարգմանվել և հրատարակվել է մալայալամ լեզվով։ ഹോവ്ഹന്നസ് തുമന്യൻ . നാടോടിക്കഥകൾ: ✅Այս անգամ Թումանյանի հեքիաթները հասել են Հնդկաստանի Կերալա նահանգ՝ աշխարհի ամենահարուստ մշակութային ավանդույթներից մեկն ունեցող այս տարածաշրջանի մալայալամախոս ընթերցողներին։ ✅Գիրքը հրատարակվել է Հնդկաստանում՝ Vc Thomas Editions հրատարակչության կողմից, իսկ մալայալամ թարգմանության հեղինակն է Praveen Ramavarma։ Գիրքը շուտով հասանելի կլինի նաև ՀԱԳ ընթերցասրահներում։
https://youtu.be/Er8_yb2yyRE
Армянские ученики завоевали 2 бронзовые медали на международной олимпиаде по искусственному интеллекту, а в командном зачете заняли 5-е место из 120 стран t.me/armenianpositive
https://youtu.be/f-Mtnihdxws
«Գաղտնի» դրոշմակնիքով նյութեր մեր արխիվից 1966 թ. մարտի 12-ին ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Մ. Միլիոնշչիկովը և գլխավոր գիտնական քարտուղար Նորայր Սիսակյանը «Գաղտնի» դրոշմակնիքով գրություն են ուղարկում ՍՄԿԿ Կենտկոմ։ Ակադեմիան թույլտվություն էր խնդրում երեք առաջատար իրավաբան-միջազգայնագետների (Ի. Լուկաշուկ, Գ. Տունկին, Ն. Ուշակով) գործուղել Աթենք՝ մասնակցելու Միջազգային իրավունքի մասնագետների համաժողովին։ Համաժողովի օրակարգում ընդգրկված էին միջազգային իրավունքի երկու առանցքային խնդիր. 1․ «Իմպերատիվ սկզբունքներ» (Jus Cogens). ԽՍՀՄ-ը փորձում էր միջազգային իրավունքում պարտադիր դարձնել չհարձակման և ազգերի ինքնորոշման սկզբունքները՝ դրանցով սահմանափակելով Արևմուտքի ռազմական ու գաղութատիրական լծակները: (Թեև ազգերի ինքնորոշման ջատագով ներկայացող Մոսկվան վարում էր բացահայտ երկակի քաղաքականություն՝ «Երրորդ աշխարհում» արևմտյան ագրեսիան քննադատելուն զուգահեռ, առանց վարանելու ուժ կիրառելով սեփական ազդեցության գոտում (Հունգարիա 1956 թ., Չեխոսլովակիա 1968 թ.): 2․ Միջազգային գետերի իրավական ռեժիմ.Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ապագաղութացված երկրների համար անդրսահմանային գետերի օգտագործումը կենսական էր: Մոսկվան առաջարկում էր իրավական իր մոդելը՝ նորանկախ պետություններին նախկին մետրոպոլիաներից «պաշտպանելու» պատրվակով: Այս փաստաթուղթը լավագույնս ցույց է տալիս «փափուկ ուժի» կիրառումը Սառը պատերազմի տարիներին։ ԽՍՀՄ-ը, օգտագործելով գիտական դիվանագիտությունը, փորձում էր իր կողմը գրավել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներին՝ ռեսուրսների շուրջ պայքարում ամրապնդելով ԽՍՀՄ աշխարհաքաղաքական դիրքերը:
Այս տարի ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Գագիկ Ամիրխանյանն արժանացել է ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի՝ ֆակուլտետին և կրթության զարգացմանը շարունակական աջակցության համար։ Գագիկի հետ հարցազրույցը կարող եք գտնել այստեղ. https://www.ysu.am/news/96357
https://youtu.be/IPzF8VA7QaU
https://youtu.be/Jbewq-fPPfM
Գիտեի՞ք որ ԵՊՀ֊ն Մոլոտովի անվան է կոչվել ժամանակին։
Longread for the weekend. https://www.cia.gov/readingroom/docs/SOVIET%20QUANTUM%20FIELD%20THEO[16038932].pdf
Աշխատանքի հրավերներ Հելսինկիի համալսարանից։ Օրինակներ, երբ ռազմավարական նշանակության մարտահրավերներին արձագանք է տրվում գիտությամբ։
Սահմանախախտ #15 Հիլդեգարդ ֆոն Բինգեն (1098–1179) Եկեղեցական, կոմպոզիտոր, բնագետ, բժիշկ 12-րդ դարի Եվրոպայում մարդիկ հիվանդությունները համարում էին անեծք, իսկ կնոջ խոսքը գիտության մեջ՝ հերետիկոսություն։ Գերմանացի աբբայուհի Հիլդեգարդ ֆոն Բինգենը փոխեց այս աշխարհընկալումը։ Նա չսպասեց, որ իրեն թույլ տան խոսել․ ստեղծեց սեփական ուսմունքը և ուղիղ իմաստով՝ սեփական լեզուն։ «Վիրիդիտաս»․ Տիեզերքի կանաչ կենսարար ուժը Հիլդեգարդի բժշկագիտության ու փիլիսոփայության հիմքում մի գաղափար էր, որը նա անվանեց Viriditas(լատիներենից՝ կանաչություն, կենսասնունդ, կենսարար ուժ)։ Հիլդեգարդը նկատեց, որ նույն այն տիեզերական էներգիան, որը գարնանը ծառերի ճյուղերով բարձրանալով բողբոջներ է բացում, պտտվում է նաև մարդու երակներում։ Ըստ նրա՝ հիվանդությունը մարդու օրգանիզմի «չորացումն» է կամ «չորությունը» (ariditas)՝ կապի կորուստը բնական կենսարար ուժի հետ։ Բուժվել՝ նշանակում էր վերականգնել այդ կանաչ թարմությունն ու հավասարակշռությունը։ Նա առաջինն էր Եվրոպայում, որ համակարգված նկարագրեց հարյուրավոր բույսերի, խոտաբույսերի, ծառերի ու քարերի բուժիչ հատկությունները՝ դնելով բնական բուժման (ֆիտոթերապիայի) հիմքերը։ «Lingua Ignota»․ Անհայտ լեզուն Հիլդեգարդի ամենազարմանալի ու խորհրդավոր արարքներից մեկը Lingua Ignota-ի («Անհայտ լեզու») ստեղծումն էր․ սա պատմության մեջ առաջին արհեստականորեն հորինված լեզուներից է։ Հիլդեգարդը ստեղծեց շուրջ 1000 բառից բաղկացած բառապաշար և 23 տառից կազմված նոր այբուբեն, որն անվանեց Litterae Ignotae («Անհայտ տառեր»)։ Նա հավատացած էր, որ առօրյա, մաշված լեզուներն ունակ չեն լիարժեք արտահայտելու բնության թաքնված խորհուրդներն ու իր տեսիլքների խորությունը։ Սա «մաքուր, անկորուստ լեզու» ստեղծելու փորձ էր՝ հոգևոր քույրերի հետ հաղորդակցվելու և գիտական ու հոգևոր գաղտնիքները պահպանելու համար։ Տիեզերքի հնչյունները Առանց կանոնիկ կրթության՝ Հիլդեգարդը գրեց մոտ 80 երաժշտական ստեղծագործություն, այդ թվում՝ պատմության մեջ առաջին օպերա-մորալիտեն՝ «Ordo Virtutum»-ը («Առաքինությունների կարգը»)։ Մի դարաշրջանում, երբ հեղինակներն անանուն էին, իսկ կանանց արգելված էր ստեղծագործել, նա չվախեցավ թողնել իր հեղինակային անունը։ Հիլդեգարդը հավատում էր, որ հոգևոր երաժշտությունն այն ուժն է, որն օգնում է մարդուն վերականգնել կորցրած ներդաշնակությունը սեփական անձի, բնության և աշխարհի հետ։
https://www.youtube.com/watch?v=mtw51VapB3U Աաաաաաաաաաաաաաաա