tgindex
epress.am
@epressamНовости и СМИпортугальский

epress.am -ը փորձ է ստեղծել խմբագրություն, որտեղ որոշումները կայացնում են լրագրողները։ Թիմը կենտրոնանում է հատկապես շահագործման խնդիրների, բանակում, ընտանիքում, աշխատանքի վայրում, փակ հաստատություններում բռնության դրսևորումների վրա։ Գործում է 2010թ-ից։

Последний пост
14 авг.
Последнее чтение
15 авг.
Постов за неделю
1
Всего постов
21
Тип
открытый
Язык
португальский
Категория
Новости и СМИ (по похожим)
В каталоге с
13 авг.
Подписчики
452
−1 за 2 дн.
Сутки
0
0,00%
Неделя
 
Месяц
 
Просмотров на пост
168
21 постов
Вовлечённость
37,2%
к подписчикам
Постов в день
0,1
всего 21
Упоминаний
0
каналов
Охват размещения
оценка
1/24сутки в ленте
34
1/48двое суток
38
1/72трое суток
42

Оценка по просмотрам недавних постов: пост набирает почти всё за первые сутки.

Посты

  • «Բան» ակումբի ռեյդը բարդվել է մի հոգու վրա՝ 32-ամյա Ելիզավետա Դանիլիչևայի։ Ակումբի տարածքում և հանդերձարանում հայտնաբերված հոգեմետ դեղերը վերագրվել են նրան։ Արդյունքում Դանիելիչևայի մեղադրանքը ծանր է՝թմրամիջոցների իրացում։ Նա կարող է ազատազրկվել մինչև 6 տարի ժամկետով։ Օգոստոսի 11-ի նիստը, որը պիտի լիներ վերջինը, հետաձգվեց՝ քննող դատախազի հանկարծակի փոփոխության պատճառով

  • Wildberries-ում մոտ 4 հազար հայ վաճառող կա: Ապրիլի վերջից ռուսաստանցի գնորդների համար հայկական խանութները տեսանելի չեն։ Սահմանափակումները մարկետփլեյսում պատճառաբանում են մաքսային նոր կարգավորումներով։ Ռոբերտ Վաղարշակյանը, օրինակ, դրանց պատճառով մոտ 10 միլիոնի վնաս է կրել։ Հուլիսին ուկրաինական բանակը թիրախավորել է Wildberries-ի ռուսական պահեստներից առնվազն 16-ը։ Ռոբերտի ապրանքի մեծ մասը այրվել է։ Wildberries-ը նրան փոխհատուցում չի տրամադրել և արգելել է դուրս հանել դեռ չպայթած պաշարները։ Ապրանքի գերակշռող մասը կորցրել է նաև Քրիստինե Լուլուկյանը։ Նրան փոխհատուցել են վնասի մոտ 5 տոկոսի չափով և արգելել դուրս բերել անձնական հաշվին մնացած գումարը։ Պայթյուններից ավելի քան մեկ միլիոն քմ պեստային տարածք է վնասվել։ Բայց հայ վաճառականների խնդիրները սկսվել են ուկրաինական հարվածներից առաջ։

  • 5 авг.132102

    ...եթե հին հույնը կամ հռոմեացին տեսներ խեցեգործի, հեշտությամբ կարող էր պատկերացնել, թե ինչպես է գնում նրա պատրաստած կճուճները։ Կարող էր նաև պատկերացնել, թե ինչպես է գնում հենց խեցեգործին։ Բայց գաղափարը, թե հնարավոր է գնել խեցեգործի ժամանակը, նրա համար անըմբռնելի կլիներ։ Նման բան երևակայելու համար հարկավոր էր կատարել առնվազն մի քանի հասկացական թռիչքներ․ խեցեգործի աշխատելու կարողությունը՝ նրա «աշխատուժը», ընկալել որպես խեցեգործից անջատ մի բան, հնարել այդ կարողությունը ժամանակի միատեսակ միավորների մեջ բաշխելու եղանակ, որպեսզի հետո հնարավոր լինի դրանք գնել կանխիկ փողով։ Ժամանակը չափվում էր գործողություններով, ոչ թե գործողությունները՝ ժամանակով

  • Լուսառատում ջրի խնդիր նախկինում էլ է եղել, բայց 2026-ի գարնանից իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Հուլիսի վերջի դրությամբ գյուղացիները խմելու ջուր չունեն արդեն 15 օր։ Տեղացիների կարծիքով, ջուր չկա բիզնեսի՝ նորաբաց «Նոյի Այգու» և ժամանցային այլ օբյեկտների, խոշոր ջերմոցների պատճառով

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում խոստացել էր հեշտացնել վարորդական իրավունքի վերականգնման գործընթացը՝ մանր վարչական խախտումների դեպքում։ Մայիսին Երևանում բազմաթիվ մարդիկ բողոքի ցույցեր էին անում վարորդականից անարդար զրկվելու դեմ. շատերը առաքիչներ էին, տաքսու վարորդներ, վաճառականներ, ում համար մեքենա վարելն ամենօրյա գործի մաս է։ Ընտրություններից հետո՝ հունիսի 16-ին, խոստումը ձևակերպվել է որպես օրենք, բայց չի ներառել բոլոր տուժածներին։ Կառավարության մոտ հավաքվել էին վարորդները, ովքեր նոր համաներման տակ չեն ընկել

  • Տեսակցությունները տարբեր պատճառաբանություններով խոչընդոտում է Հայկական Կարիտասի «Սաբինե» խնամքի կենտրոնը, որտեղ 17-ամյա և 8-ամյա տղաները հայտնվել են 2025-ի դեկտեմբերին՝ մոր կալանավորումից հետո։ 8 ամսվա մեջ Աննան որդիների հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ։ Երեխաներին մոր մոտ բերելու համար մանկատունը «բյուջե և կարգ չունի»: Աննայի ամուսնուն թույլ չեն տալիս կազմակերպել հանդիպումները՝ պատճառաբանելով, որ նա մեծ երեխաների հարազատ հայրը չի։ «Ես իմ մեղքը ընդունում եմ, բայց էս դաժանությունը չեմ հասկանում։ Չեմ ուզում, որ երեխեքս կրկնեն իմ ճակատագիրը»

  • — Վեոլիան Հայաստանի քաղաքացիներին ջուր չի ծախում, այլ ծախում է սպասարկում։ Իսկ սպասարկում չկա։ Ջրի մագիստրալն անցնում է գյուղի միջով, բայց գյուղացիները խմելու ջուր չունեն։ Ով փողատեր է՝ ջուրը քաշում է ինքնուրույն, քաշելուց հետո ինքնուրույն սպասարկում է խողովակը։…

  • — Վեոլիան Հայաստանի քաղաքացիներին ջուր չի ծախում, այլ ծախում է սպասարկում։ Իսկ սպասարկում չկա։ Ջրի մագիստրալն անցնում է գյուղի միջով, բայց գյուղացիները խմելու ջուր չունեն։ Ով փողատեր է՝ ջուրը քաշում է ինքնուրույն, քաշելուց հետո ինքնուրույն սպասարկում է խողովակը։ Վեոլիայի տեսուչը հայտնվում է ինչ-որ պահի, որ տուգանի ապօրինի ջրամիացման համար և ջրաչափ դնի։ Եթե խողովակը ծակվի, տրաքի կամ ճաքի, պիտի վերանորոգես ինքնուրույն։ Իրենք չեն սպասարկում նաև ընդհանուր ջրագծերը։ Նովոսելցովոյի մագիստրալը հարյուր տեղից ծակ է, Վահագնաձորի հատվածում խմելու ջուրը հոսում է ջրվեժի պես։ Եկեղեցու պուլպուլակից վահագնաձորցիները ջուրը կրում են դույլերով

  • Դելիի արդյունաբերական գոտին Մոդիի գլխավոր նվաճումն է՝ հարյուրավոր գործարաններ, լոգիստիկ ցանցեր, հսկայական մատակարարման շղթաներ։ Հնդկաստանը գլոբալ արտադրական կենտրոն է դարձել շուկայի ազատականացման, ներքին միգրացիայի և «ճկուն» աշխատանքային ռեժիմի շնորհիվ, որը բնութագրվում է խորը անապահովությամբ և աշխատավարձերի լճացմամբ: Բանվորներն աշխատում են 12-ամյա հերթափոխով և ստանում օրական 3-ից 6 դոլար։ Իրանի դեմ պատերազմից հետո Հնդկաստանում սկսվել են գործադուլներ

  • Սրանք վաղուց ծանոթ հայրիշխանական չափանիշներ են, նույնիսկ երբ արտահայտվում են ֆեմինիստական բառերով։ Նյուէյջը, բնական ծննդաբերությունը և լռությունը մայրապաշտության շուրջ

  • — Ժամկետային Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով այսօր կալանավորել են կրտսեր սերժանտին և շարքային ծառայակցին։ Armlur-ի նախնական տվյալներով, մահվանից առաջ զինվորը ծեծի է ենթարկվել։ ՊՆ-ն նույնիսկ հաղորդագրություն չի տարածում։ — Տարեսկզբից առնվազն 8 զինծառայող է մահացել։ Սրանք այն դեպքերն են, որոնց մասին հաղորդվել է պաշտոնապես։ ՊՆ-ն մահերի մի մասը թաքցնում է՝ դասակարգելով որպես «ծառայության հետ կապ չունեցող»։ — Զինվորներից մեկը, օրինակ, սպանվել է ծառայակցի կողմից։ Սպանողն ասել է, թե երկար ժամանակ ծաղրի է ենթարկվել և կրակել է իրեն ծաղրողներից մեկին։ Հրամանատարները պատասխանատվության չեն ենթարկվել։ — Պապիկյանը համարում է, որ բանակային մահերի մասին աղաղակողները «ահաբեկում և ցավեցնում են մեր հասարակությանը», քանի որ «մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են»։ Ո՞ւմ է պաշտպանում Պաշտպանության նախարարությունը

  • 2 տարի Ղարաբաղում ծառայելուց հետո Դավիթ Հակոբյանը ծառայությունը շարունակել է խաղաղապահ բրիգադում։ Փորի հատվածում ցավեր է ունեցել, տեղափոխվել է հոսպիտալ, ինչից հետո սկսվել է արդեն երկրորդ տասնամյակը տևող դժոխքը՝ սխալ վիրահատությունը շտկող սխալ վիրահատություն, հաշմանդամություն, սայլակ, կոմա, հիշողության կորուստ, բազմաթիվ բժիշկների, նախարարների, դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների ապօրինությունները, հանցավոր անտարբերությունը, բռնությունը, կեղծ խոստումները, միմյանց հանցանքների կոծկումը։

  • 13։20 բարը 2023 թվականից գործում էր Բյուզանդ փողոցի կիսալքված բակերից մեկում։ Երեք տարվա ընթացքում «փոքրիկ ռուին-բարը» վերածվել էր շահութաբեր բիզնեսի՝ տարեկան 100 միլիոն դրամից ավել եկամտով։ 2026-ի հունիսի 16-ին այն անակնկալ փակվեց։ Սեփականատերերը՝ ռուսաստանցի միգրանտներ, պնդում են, որ բիզնեսը ռեկետի է ենթարկվել տարածքի վարձատու, նախկին քննիչ Արծրուն Շախյանի կողմից, որը թղթաբանական ձեռնածությունների և սպառնալիքների միջոցով իրենցից խլել է արդեն կայացած նախագիծը։ Թե ինչպես է դա հնարավոր դարձել՝ Epress.am-ին պատմել են Վիտալի Կոռնեևն ու Ելիզավետա Ժիցկայան

  • Հարևան Իրանում հայկական ձուկը մրցունակ չէ, Թուրքիան ինքն է ձկան խոշոր արտահանող, Եվրոպական շուկան հասանելի չէ միաժամանակ մի քանի պատճառով․ «Հայաստանում եվրակոդ չկա, սերտիֆիկատներ չունենք։ Սրան գումարվում են լոգիստիկ խնդիրները։ Որպեսզի հասնենք Եվրոպա, պիտի…

  • Հանքի վերաբացման և ընդլայնման դեմ արտահայտվողները պնդում են, որ առողջական և բնապահպանական վնասներն ավելի մեծ են, քան նոր աշխատատեղերից ակնկալվող օգուտները։ Հանքի կողմնակիցներն ասում են, որ տուրիզմը և գյուղատնտեսությունը այլընտրանք չեն ստաբիլ ռոճիկով աշխատանքին․ տուրիստները քիչ են, եղած հյուրանոցներին տեղացիները պետք են որպես չգրանցված էժան աշխատուժ, կով պահելը, 1 լիտր կաթը 150 դրամով հանձնելը ավելի մեծ տառապանք է։ «Սամագար» ՓԲԸ-ն հանրային քննարկում էր հրավիրել Ստեփանավանում, Արմանիսում և Ուրասարում

  • Հայկական իշխանի և թառափի մոտ երկու երրորդն արտահանվում էր։ Արտահանման ավելի քան 90 տոկոսը բաժին էր հասնում ռուսական շուկային։ Սանկցիաներից հետո ոլորտը փլուզման եզրին է։ «Ոլորտում մինչև երեք հազար աշխատող կա, անցած տարի մենք միասին տվել ենք մոտավորապես 3․5…

  • Հայկական իշխանի և թառափի մոտ երկու երրորդն արտահանվում էր։ Արտահանման ավելի քան 90 տոկոսը բաժին էր հասնում ռուսական շուկային։ Սանկցիաներից հետո ոլորտը փլուզման եզրին է։ «Ոլորտում մինչև երեք հազար աշխատող կա, անցած տարի մենք միասին տվել ենք մոտավորապես 3․5 միլիարդ դրամի հարկ։ 270 միլիոն դոլար վալյուտա է մտել Հայաստան ձկան վաճառքից Ռուսաստանում։ Հիմա անելանելի վիճակ է»:

  • — 1985 թվին մեզ տարհանեցին, ժամանակավոր տեղավորեցին դոմիկներում։ Պիտի նոր շենք կառուցեին։ Ղարաբաղյան շարժումն ընկավ մեջտեղ, հիմնարկությունները լրիվ փակվեցին, երկիրը քանդվեց։ Էլ ձեն չէինք կարա հանեինք։ Տեսանք, որ ճար չկա, կամաց-կամաց դոմիկներից հետ եկանք էստեղ։ Ադրեն 40 տարի շենքը 4-րդ կարգի վթարային է, այսինքն՝ տարհանման ենթակա։ — Շինարարները ցեմենտը ծախել կերել են երևի, հիմա որտեղ ձեռք ես տալիս՝ հող ա թափում, ցեմենտ չկա մեջը։ Պատերին խփում ես, դատարկ կտկտոց ա։ Պադյեզդի աստիճանները փլվել են, մենք ենք սարքել։ Ֆասադը պոկվել ա ներսի պատերից, տեսեք՝ ճակատի քարերը շարք-շարք թափվում են։ Ֆունդամենը փախած ա, տանիքին շիֆեռներ չկան՝ անձրևաջրերը լցվում են ներս։ Սեյսմիկ ծառայության աշխատողն ասեց՝ եթե կռիշը վերանորոգենք, շենքը էտ միջամտությունից կարա փլվի։ — 40 տարվա մեջ մի հատ նորոգում չեն արել, բայց վերջերս վթարայնությունը ավտոմատիչեսկի չորրորդից դարձրել են երրորդ։ Մի քիչ էլ որ սենց մնա, իրանց ասելով՝ ինքնըստինքյան կդառնա առաջին կարգ, իսկ հետո լրիվ թազա շենք։ 85 թվից սենց ա․ ակնալիճցիները ապրում են փլվող շենքում

  • — ԿԸՀ-ն պատճառաբանում էր, որ եթե վերաքվեարկություն նշանակեն, կազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Բայց դա հենց այն էր, ինչի համար պիտի՛ նշանակվեր վերաքվեարկություն։ Բառացիորեն հարյուր քվեի պլյուս կամ մինուս լինելուց էր կախված կուսակցություններից մեկի խորհրդարանում լինել-չլինելը և իշխող կուսակցության մեծամասնության որակը․ եթե ԲՀԿ-ն մտներ ԱԺ, ՔՊ-ն ⅗-րդ չէր ունենա։ — ՍԴ դիմողները կամ խորքային ամնեզիա ունեն, կամ տառապում են քաղաքական կրիտինիզմով։ Հայաստանի պատմության մեջ ՍԴ-ն մեկ անգամ է կայացրել «համարձակ» որոշում։ Դա 2003 թիվն էր։ Ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, բայց ԱՌԱՋԱՐԿԵՑ վստահության հանրաքվե անցկացնել։ <> Էս ընթացքից ամենաշատը շահեցին ընդդիմության փաստաբանները։ ՍԴ-ն անփոփոխ թողեց ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները

  • «Որոշումը կայացվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Երևի հետո էլ կասեն՝ եկեք սոցիալապես անապահովներին զրկենք քվեարկելու իրավունքից, որովհետև իրենք ընտրակաշառքի հիմնական թիրախն են։ Մեկը կար, ասում էր՝ եկեք որոշենք, որ թոշակառուները չպիտի ընտրեն, որովհետև իրենք, ամենայն հավանականությամբ, չեն ապրելու այն երկրում, որի համար քվեարկում են»։ Օրենքը ընդունվեց մեկ օրում և կվիճարկվի սահմանադրական դատարանում